Ինչ-որ մեկն ինձ նմանակում է օնլայն հարթակում

Շատ ակտիվիստների, իրավապաշտպաններին, ՀԿ-ներին, անկախ ԶԼՄ-ներին սպառնացող վտանգներից է ագրեսորի կողմից իրենց նմանակումը։ Իրենց անուններով կեղծ պրոֆիլներից, կայքերից կամ էլ.փոստերից, հաճախ զրպարտչական արշավներ են տարվում՝ ապակողմնորոշող տեղեկատվություն կամ վնասակար աղմուկ բարձրացնելու նպատակով։ Սա ազդում է անձի կամ կազմակերպության հեղինակության վրա՝ նրանց մասին տարածվող սուտ տվյալների տեղիք տալով։ Ագրեսորը կարող է նաև կեղծել ինչ-որ մեկի ինքնությունը ֆինանսական դրդապատճառներով, ինչպիսիք են՝ միջոցների հայթայթումը, վճարման տվյալների գողությունը, վճարումների ստացումը և այլն։

Սա տհաճ խնդիր է, որը կարող է տարբեր մակարդակներում ազդել ձեր հաղորդակցվելու և տեղեկություն ստանալու/փոխանցելու հնարավորության վրա։ Այն, թե որտեղ և ինչպես են ձեզ նմանակում, կարող է կախված լինել ագրեսորի դրդապատճառներից։

Կարևոր է իմանալ, որ ինչ-որ մեկին անձնավորելու բազմաթիվ եղանակներ կան (սոցիալական ցանցերում կեզծ պրոֆիլներից ու կայքերի կլոնավորումից, մինչև կեղծ նամակների ու անձնական նկարների/տեսանյութերի առանց թույլտվության հրապարակումը)։ Այս երևույթի դեմ պայքարելու ռազմավարությունները նույնպես տարբեր են։ Կարելի է օրինակ ներկայացնել հաշվի հեռացման հայտ, կոնտակտներին նախազգուշացնել կեղծիքի մասին՝ հանրային կամ գաղտնի հաղորդակցությունների միջոցներով։ Խնդիրն ախտորոշելը և նմանակման դեմ հնարավոր լուծումներ գտնելը կարող է բարդ լինել։ Երբեմն գրեթե անհնարին է փոքր հոսթինգ ընկերությանը ստիպելը, որ իր ցանցից կեղծ վեբ կայքեր հեռացնի։ Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել իրավական գործողությունների դիմել։ Առհասարակ արժե համացանցը վերահսկել՝ իմանալու համար, եթե ձեզ կամ ձեր կազմակերպությանը նմանակում են։

Թվային առաջին օգնության հավաքածուի այս բաժնում ձեզ կօգնենք ախտորոշել ձեր կամ ձեր կազմակերպությանը նմանակելու փորձերը, և ընտրել նմանակումների դեմ հարմար ռազմավարություն։

Եթե ձեզ նմանակում են, հետևեք այս հարցաշարին՝ բացահայտելու համար ձեր խնդրի էությունն ու գտնելու համար հնարավոր լուծումներ։