Բարի գալուստ


Թվային առաջին օգնության հավաքածու։


Հավաքածու, որը ձեզ կկապի CiviCERT-ի համապատասխան մասնաճյուղի հետ

Թվային առաջին օգնության հավաքածուն անվճար ռեսուրս է, որն օգնում է արագ արձագանքողների խմբերին, թվային անվտանգության մասնագետներին ու տեխնոլոգիական ոլորտին տիրապետող ակտիվիստներին ավելի լավ պաշտպանել իրենց և իրենց համայնքներին՝ թվային արտակարգ իրավիճակների ամենատարածված տեսակների դեմ։ Հավաքածուն կարող է օգտագործվել նաև այն ակտիվիստների, մարդու իրավունքի պաշտպանների, բլոգերների, լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից, ովքեր ցանկանում են ավելին իմանալ այն մասին, թե ինչպես պաշտպանել իրենց և աջակցել ուրիշներին։ Եթե դուք կամ ինչ-որ մեկն, ում օգնություն եք ցուցաբերում, թվային արտակարգ իրավիճակում եք, ապա Թվային առաջին օգնության հավաքածուն կօգնի ախտորոշել ձեր խնդիրը և անհրաժեշտության դեպքում կուղղորդի ձեզ համապատասխան այլ հարթակ՝ հավելյալ աջակցության համար։

Ի՞նչ խնդրի եք բախվել։

Ընտրեք խնդիրը, որին բախվել եք, և Թվային առաջին օգնության հավաքածուն ձեզ կառաջնորդի հարցաշարով՝ ձեր խնդիրն ավելի լավ հասկանալու ու օգնության միջոցներ գնտելու համար։ Այն խնդիրների համար, որոնք ինքնուրույն լուծել չեք կարող, DFAK-ն (Թվային առաջին օգնության հավաքածուն) կառաջարկիհամապատասխան կազմակերպությունների ցանկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել։

Է՞Լ ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ։

Թվային առաջին օգնության հավաքածուն նախտեսված չէ վերջնական լուծում տրամադրելու ձեր բոլոր թվային արտակարգ իրավիճակներին։ Եթե վստահ չեք, թե ինչպես անդրադառնալ ձեր առջև ծառացած խնդիրներին, ապա խնդրում ենք ծանոթանակ այս ցուցակիաջակցող կազմակերպություններին։

ՃՆՇՎԱ՞Ծ ԵՔ ՁԵԶ ԶԳՈՒՄ։

Օնլայն վարկաբեկումը, սպառնալիքներն ու այլ տեսակի թվային հարձակումները կարող են ծանրաբեռնել ձեր զգացմունքներն ու խաթարել ձեր բարեկեցությունը։ Կարդացեք մերինքնախնամքի բաժինը։Այնտեղ կգտնեք միջոցներ ու կազմակերպություններ, որոնք կարող են աջակցել ու միջամտել։

Ո՞Վ Է ԿԱՆԳՆԱԾ ԹՎԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԵՏԵՎՈՒՄ։

Այս ռեսուրսըRapid Response Network-իևCiviCERT-ի համատեղ աշխատանքի արդյունքն է։ Տեսե՛քմեր մասին բաժինը՝հավելյալ ինֆորմացիայի համար։ Թվային առաջին օգնության հավաքածուն բաց աղբյուր է և մենք ողջունում ենքարտաքին նվիրատվություններ։