DFAK / Ինֆորմացիա

«Թվային առաջին օգնության հավաքածուն» RaReNet-ի (Արագ արձագանքման ցանցի)-ի և CiviCERT-ի համատեղ աշխատանքի արդյունքն է։

«Արագացված պատասխանի համակարգը» թվային անվտանգության մասնագետների և արագ արձագանքման ոլորտում աշխատող անհատների ու հզոր կազմակերպությունների միջազգային ցանց է։ Դրանցից են Access Now-ը, Amnesty Tech-ը, Center for Digital Resilience, CIRCL, EFF, Freedom House, Front Line Defenders, Global Voices, Greenhost, Hivos & the Digital Defenders Partnership, Internews, La Labomedia, Open Technology Fund և Virtualroad կազմակերպությունները։ Համակարգի մաս են կազմում նաև թվային անվտանգության և արագ արձագանքման ոլորտում մասնագիտացած անհատներ։

Տվյալ կազմակերպություններից ու անհատներից ոմանք նաև CiviCERT-ի՝ թվային անվտանգության հարցերով աջակցող և ենթակառուցվածքներ առաջարկող միջազգային ցանցի մաս են կազմում։ CiviCERT-ն առաջին հերթին աջակցում է մարդկանց և խմբերին, որոնք աշխատում են սոցիալական արդարության, մարդու իրավունքների ու թվային իրավունքների պաշտպանության համար։ CiviCERT-ը պրոֆեսիոնալ հարթակ է արագ արձագանքման համայնքի՝ CERT-ի (Թվային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմի) կողմից։ Այն հավատարմագրված է համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման թիմերի եվրոպական ցանցի՝ Trusted Introducer-ի կողմից։

Թվային առաջին օգնության հավաքածուն նաև բաց աղբյուր է, որին կարելի է նվիրաբերում կատարել։

Metamorphosis Foundation-ի շնորհիվ կայացել է ծրագրի ալբաներեն լոկալիզացիան, և EngageMedia-ի շնորհիվ՝ բիրմայերենի, ինդոնեզերենի ու թայերենի։ Թվային առաջին օգնության հավաքածուն տեղայնացման ընթացքի մեջ է։

Կարող եք նաև ներբեռնել առաջին օգնության հավաքածուի օֆլայն տարբերակը, եթե ցանկանում եք այն օգտագործել սահմանափակ կապի պայմաններում։

Մեկնաբանություններ, առաջարկներ կամ հարցեր կարող եք ուղղել dfak @ digitaldefenders . org հասցեով։

GPG Մատնահետք. 1759 8496 25C1 56EC 1EB4 1F06 6CC1 888F 5D75 706B