DFAK /

Իմ ծանոթին բանտարկել են

Մարդու իրավունքի պաշտպանների, լրագրողների և ակտիվիստների ձերբակալությունները, վտանգի տակ են դնում նրանց, իրենց հարազատների, և համագործակիցների կյանքը։

Այս ուղեցույցը առաջնահերթ այն երկրների համար է, որտեղ մարդու իրավունքների խնդիրներ կան։ Հատկապես այնտեղ, որտեղ ոչ միշտ են իշխանություններն առաջնորդվում պատշաճ ընթացակարգերով և թե՛ նրանք, թե՛ այլ՝ ազատորեն գործող ոչ պետական ​​մարմինները, կարող են այս ընթացակարգերը հանգիստ շրջանցել։ Նման պայմաններում ձերբակալություններն ավելի վտանգավոր բնույթ են կրում զոհերի, նրանց գործընկերների և հարազատների համար։

Այս ուղեցույցի միջոցով կփորձենք մեղմել ձերբակալվածների առջև ծառացած վտանգները և սահմանափակել նրանց մասին զգայուն ինֆորմացիայի հասանելիությունը, որի բացահայտումը հաճախ կարող է վնասել զոհին կամ նրա գործընկերներին, ինչպես նաև խաթարել կարևոր աշխատանքային գործընթացներ։

Ձերբակալվածի մասին հոգալը, ինչպես նաև կալանքի ազդեցությունը նրա թվային հարթակներում մեղմացնելը, կարող է հոգնեցուցիչ ու բարդ գործընթաց լինել։ Փորձեք կապվել ուրիշների հետ, ովքեր կաջակցեն ձեզ և համակարգեք ձեր գործողությունները խնդրի մեջ ներգրավված համայնքի հետ։

Կարևոր է չմոռանալ հոգ տանել ձեր ու այն մարդկանց մասին, ում վրա կալանքը այս կամ այն ​​կերպ ազդում է.

Եթե ​​դուք տեխնիկապես կամ էմոցիոնալ առումով ծանրաբեռնված եք, կամ այլ պատճառով չեք կարող հետևել ստորև նշված քայլերին, դիմեք այն կազմակերպություններին՝ օգնության համար։

Մշակեք ծրագիր

Նախքան ստորև նկարագրված քայլերով գործելը, սկսեք հետևյալից.

  • Կարդացեք ամբողջ ուղեցույցը և պատկերացում կազմեք ընդհանուր պրոցեսի մասին, նախքան կոնկրետ ուղղություններով քայլեր ձեռնարկելը։ Ուղեցույցի տարբեր բաժիններն ընդգծում են տարբեր հնարավոր իրավիճակներ, որոնց տարբեր հերթականությամբ ու հաջորդականությամբ կարող եք բախվել։ Ուստի գործողությունների հաջորդականությունն անհատական է։
  • Նախորոք ժամանակ հատկացրեք ընկերների կամ ձեր թիմի հետ պրոցեսի տարբեր հատվածներում ռիսկերը գնահատմանը։

Պատրաստվեք՝ նախքան գործելը

Հիմքեր ունե՞ք ենթադրելու, որ այս ձերբակալությունը կամ կալանավորումը կարող է հետևանքներ ունենալ կալանավորի ընտանիքի անդամների, ընկերների կամ գործընկերների, այդ թվում և ձեր վրա։

Այս քայլ առ քայլ ուղեցույցը կօգնի աջակցել կալանավորին ու այլ ներգրավված անձանց։

Գործողությունների համակարգում

Եթե ​​անձին կալանավորել են, մի քանի ընկերներ կամ գործընկերներ հաճախ արձագանքում են միաժամանակ։ Սա հաճախ հանգեցնում է կրկնակի, կամ անգամ հակասական ջանքերի։ Մարդուն աջակցելու, նրա ընկերների, ընտանիքի, ընկերների շրջապատի մասին հոգալու համար անհրաժեշտ են համակարգված գործողություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով։

  • Ստեղծեք ճգնաժամային թիմ, որը կհամակարգի աջակցության բոլոր աշխատանքները, շահերի պաշտպանության արշավը, և այլն։
  • Հնարավորինս ներգրավեք ընտանիքի անդամներին, գործընկերներին ու այլ մարդկանց (միշտ հաշվի առնելով նրանց վիճակը, հատկապես, եթե նրանք ընկճված են)։
  • Աջակցության քարոզարշավը վարելիս հստակ նպատակներ սահմանեք (և հաճախակի վերանայեք դրանք)։ Ո՞րն է համար մեկ նպատակը՝ կալանավորին ազատ արձակե՞լը, նրա համար ավելի բարենպաստ պայմանների ապահովե՞լը, թե՞ իր ընտանիքին ու համախոհներին պաշտպանելը՝ հոգալով նրանց բարեկեցության մասին։
  • Պայմանավորվեք ապահով կապի ուղիների և կապի հաճախականության վերաբերյալ։ Նաև սահմանափակումներ դրեք, օրինակ, որ 22:00-ից մինչև 8:00-ն ընկած ժամանակահատվածում հաղորդակցություն չի լինելու, բացառությամբ նոր արտակարգ իրավիճակների դեպքում։
  • Առաջադրանքները բաշխեք թիմի անդամների միջև և աջակցության համար դիմեք երրորդ կողմերի (վերլուծության, շահերի պաշտպանության, մեդիա աշխատանքի, փաստաթղթավորման և այլն)։
  • «Ճգնաժամային թիմից» դուրս օգնություն գտեք՝ ձեր հիմնական կարիքները հոգալու համար (օրինակ՝ կանոնավոր սնունդ և այլն)։

Թվային անվտանգության նախազգուշական միջոցներ

Եթե հիմք ունեք անհանգստանալու ձեր ու աջակցության արշավում ներգրավված մյուս անդամների անվտանգության համար, ապա նախքան կալանավորվածի թվային անվտանգության հարցերով զբաղվելը, կարևոր է մի քանի քայլ ձեռնարկել ձեր և ձեր գործընկերների թվային անվտանգությունն ապահովելու համար։

  • Որոշեք, թե որ անվտանգ հաղորդակցման միջոցով է ձեր աջակիցների խումբը արշավի քայլերը համակարգելու ու քննարկումներ վարելու։ Չաթի ադմինիստրատիվ արտոնությունը տվեք թիմից մի քանի անդամների։ Լրացուցիչ անվտանգություն ապահովելու համար, կարող եք օգտագործել անհետացող հաղորդագրությունների ռեժիմ։
  • Հասցրեք ձեր էլեկտրոնային սարքի հիշողության մեջ պահպանած տվյալները մինիմալի։ Պաշտպանեք ձեր տվյալները գատնագրմամբ։
  • Ստեղծեք ձեր տվյալների անվտանգ, գաղտնագրված կրկնօրինակներ և պահեք դրանք այնպիսի վայրում, որը չի գտնվի հետագա խուզարկությունների կամ ձերբակալությունների դեպքում։
  • Կիսվեք սարքերի, առցանց հաշիվների և այլ գաղտնաբառերով վստահելի անձի հետ, ով վտանգի տակ չէ։ Գաղտնաբառերի կառավարման համակարգը ձեզ կօգնի դա անել ապահով կերպով։
  • Համաձայնեք, թե ինչ գործողություններ եք ձեռնարկելու (օրինակ՝ հաշվի արգելափակում, հեռակա կարգով էլ.սարքերի հիշողության մաքրում և այլն) որպես առաջնահերթություն հետագա ձերբակալությունների դեպքում։

Ռիսկերի գնահատում

Նվազեցնել մեր իսկ գործողություններով պատճառած հնարավոր վնասը

Պլանավորեք ձեր գործողությունները դուրս գալով հետևյալ ընդհանուր հարցից.

  • Ինչպե՞ս կանդրադառնան մեր անհատական ​​ու հավաքական գործողությունները կալանավորի, նրա հարազատների, ակտիվիստների, ընկերների, ընտանիքի, ինչպես նաև մեզ վրա։

Հետևյալ կետերից յուրաքանչյուրը կուրվագծի այս տեսակի ռիսկերի գնահատման առանձնահատկությունները։

Հիմնական պայմաններն են, որ.

  • Մինչ Հաշիվներ, տվյալներ, սոց.ցանցերում երկխոսություններ ու այլ թվային ինֆորմացիա ջնջելը, համոզվեք, որ այդ ամենն այլ տեղում պահել եք. հատկապես, եթե այն, ինչ պատրաստվում եք ջնջել կարող է հետո պետք գալ որպես ապացույց։
  • Եթե ​​փոխում եք գաղտնաբառեր, ջնջում կամ փակում հաշիվներ ու ֆայլեր, հաշվի առեք, որ.
    • իշխանությունները այդ քայլը կարող են մեկնաբանել որպես ապացույցների միտումնավոր ոչնչացում կամ քողարկում։
    • նման գործողությունները կարող են բարդացնել կալանավորի վիճակը։ Եթե ​​նա իշխանություններին մուտք է տվել իր հաշիվներ՝ կոնկրետ ֆայլեր բացելու համար, իսկ իշխանություններն այդ հաշիվներում ոչինչ չեն գտել, ապա դա կհարվածի կալանավորի ունեցած վստահությանը և վատ կազդի նրա գործի վրա։
  • Եթե ուրիշ մարդկանց տեղեկացնեք, որ նրանց անձնական տվյալներն իշխանությունների ձեռքում գտնվող սարքի կամ հաշվի մեջ են, և ձեր հաղորդագրությունը գաղտնալսվի, ապա դա կարող է օգտագործվել որպես լրացուցիչ ապացույց՝ այդ մարդկանց կալանավորի հետ կապը հաստատելու համար։
  • Հաղորդակցման ընթացակարգերի փոփոխությունները (ներառյալ օրինակ հաշիվների ջնջումը) կարող են գրավել իշխանությունների ուշադրությունը։

Տեղեկացնել կոնտակներին

Սովորաբար անհնար է իմանալ. իշխանություններն ունե՞ն միջոցներ ու ցանկություն կալանվորի կոնտակտների տվյալներն առգրավելու։ Պատկերացնենք ամենավատ իրավիճակը. իշխանությունները նման բան արել են կամ մտադիր են անել։

Այստեղ էլ. նախքան կալանավորի կոնտակտներին տեղեկացնելը, պետք է գնահատել քայլի ռիսկերը.

  • Ունե՞ք կալանավորի կոնտակտների ցանկը: Գիտե՞ք, ​​թե ովքեր են նրանց կոնտակտները՝ ինչպես էլ.սարքում, էլ.փոստի հաշիվներում, այնպես էլ՝ սոցիալական ցանցերի հարթակներում։ Կազմեք նրա կոնտակտների ցանկը, պատկերացում կազմելու համար, թե ում վրա կարող է ստեղծված իրավիճակն անդրադառնալ։ Պահեք և տարածեք այս ցանկը միայն անհրաժեշտության դեպքում ու շատ զգուշորեն։
  • Վտանգ կա՞, որ կոնտակտներին տեղեկացնելով տվյալ մարդկանց կալանավորի հետ կապը կհաստատվի, և որ այդ փաստը կշահագործվի նրանց դեմ։
  • Արդյո՞ք պետք է տեղեկացվեն բոլորը, թե՞ միայն ոմանք:
  • Ձեր թիմից ո՞վ ում հետ կապ կհաստատի։ Ո՞վ է ում հետ արդեն իսկ կապի մեջ։ Ի՞նչպես այս ինֆորմացիան կազդի կողմերի վրա։
  • Օգտագործեք հաղորդակցության ամենաանվտանգ միջոցը կալանավորի կոնտակներին իրավիճակի մասին տեղեկացնելու համար։ Անձնական հանդիպումները նույնպես կազմակերպեք այնպիսի վայրերում, որտեղ չկան հսկող տեսախցիակներ։

Փաստագրեք պրոցեսը՝ ապացուցներ ունենալու համար

Լրացուցիչ տեղեկությունների համար, թե ինչպես պահպանել թվային ապացույցներ, այցելեք DFAK ուղեցույցը՝ առցանց միջադեպերի փաստագրման համար։

Կայքերից, սոցիալական ցանցերի հաշիվներից և այլ տեղերից որևէ տվյալ ջնջելուց առաջ ավելի լավ է համոզվեք, որ դրանք ինչ-որ տեղ պահել եք։ Ինչո՞ւ. այդ տվյալները կարող են պետք գալ որպես օրինական ապացույցներ։ Կարող են նաև պետքական լինել կեղծիք հերքելիս՝ լինի դա որևէ մեկի բացած կեղծ կայքը/հաշիվը, թե ձեր անունից օնլայն հարթակներում ներկայանալու ինչ-որ մեկի փորձը։

Տարբեր կայքերում ու սոցիալական ցանցերում տվյալները պատճենելու տարբեր ձևեր կան.

  • Կարող եք էկրանի պետքական հատվածները պահպանել սքրինշոթի տեսքով (սքրինշոթում պետք է տեսանելի լինեն էջի հասցեն ու ժամանակային տվյալները)։
  • Կարող եք ստուգել, եթե կայքերը, որոնք պատրաստվում եք ջնջել, ինդեքսավորված են Wayback Machine-ով։ Կամ ներբեռնել դրանք ձեր համակարգչի մեջ։

Ավելին առցանց տեղեկատվությունների պահպանման վերաբերյալ կարող եք գտնել DFAK-ի փաստաթղթավորման ուղեցույցում.

Հիշեք. շատ կարևոր է ներբեռնված ինֆորմացիան պահել անվտանգ սարքում ու ապահով տարածքում։

Էլ.սարքի առգրավում

Եթե ​​կալանավորված անձի որևէ էլ.սարք առգրավվել է ձերբակալման ընթացքում կամ դրանից հետո, կարդացեք սարքերը կորցնելու մասին ուղեցույցը, հատկապես հեռավորությունից ֆորմատավորման մասին հատվածը. ներառյալ խորհուրդները, թե ինչպես գործել կալանավորման դեպքում։

Վտանգավոր թվային տվյալներ ու հաշիվներ

Եթե ​​կալանավորի էլ.սարքերը կապված են էլ.հաշիվների հետ, որոնք պատունակում են նրա կամ այլ անձանց համար վտանգավոր տվյալներ, ապա արժե փորձել այս տվյլաները դարձնել անհասանելի։

Առաջին հերթին սակայն,համեմատեք տվյալ տեղեկատվության բացահայտման ռիսկը, այն վտանգի հետ, որը կառաջանա կալանավորի համար, եթե անվստանգության ուժերը բացահայտեն տվյալների անհետացումը։ Մտածեք «ապացույցների ոչնչացման» իրավական հետևանքների մասին։ Եթե ​​սարքի միջի ինֆորմացիայի բացահայտման ռիսկն ավելի լուրջ է, կարող եք սկսել ջնջել/փակել/կասեցնել/անջատել հաշիվները, հետևյալ քայլերով.

Կասեցնել կամ փակել էլեկտրոնային հաշիվներ

Եթե ​​մուտք ունեք այն հաշիվներին, որոնք ցանկանում եք փակել, կարող եք հետևել կոնկրետ սոցիալական մեդիայի հարթակի կողմից հաշիվ փակելու համար սահմանած գործընթացին։ Համոզվեք, որ ունեք տվյալների կրկնօրինակը կամ պատճենը մինչև դրանք ջնջելը։ Հաճախ հաշիվ փակելուց անմիջապես հետո, այն դեռ ամբողջությամբ չի անհետանա. օրինակ Facebook-ի դեպքում, կարող է պահանջվել մինչև երկու շաբաթ ժամանակ, որպեսզի էջի բովանդակությունը ամբողջությամբ ջնջվի բոլոր սերվերներից։

Իմացեք, որ հաշիվներ կասեցնելու կամ փակելու տարբեր ձևեր կան, որոնք տարբեր հետևանքներ ունեն բովանդակության պահպանման ու հետագա մուտք գործելու հնարավորության վրա.

  • Կողպում. Որևէ մեկը չի կարող մուտք գործել հաշիվ այն կողպելուց հետո։ Երբ հաշիվը կողպվում է, բոլոր մուտքի տվյալներն ու հավելվածում այդ հաշվի հետ կապված կոդերն ավտոմատ հեռացվում են։ Համակարգը ցույց է տալիս, որ հաշիվն այլևս ակտիվ չէ։ Այնուամենայնիվ կոնտենտը պահպանվում է՝ ցանկացած հրապարակում մնում է տեսանելի։

  • Ժամանակավոր կասեցում. Ժամանակավոր կասեցում հայցելով, օնլայն հարթակը ձեր հաշիվը ժամանակավորապես անհասանելի կդարձնի։ Սա նշանակում է, որ ոչ ոք չի կարողանա մուտք գործել հաշիվ, և յորաքանչյուր օգտատեր, ով կփորձի հաշվետիրոջ հետ կապ հաստատել, կտեսնի «հաշիվը կասեցված է» հաղորդագրությունը։

  • Դադարեցում. նշանակում է հաշվի փակում առանց վերականգնման հնարավորության։ Սա սովորաբար ամենաքիչ նախընտրելի տարբերակն է, բայց այն միակ հասանելին է որոշ հարթակներում։ Քանի որ հաշիվը դադարեցնելուց հետո անհնար է այն վերականգնելը, այս քայլի համար պահանջվում է անձի օրինական ներկայացուցչի կամ ընտանիքի անդամի պաշտոնական համաձայնությունը։

Եթե մուտք չունեք կալանավորի հաշիվներ կամ ավելի հրատապ գործողություններ են անհրաժեշտ նրա սոցիալական մեդիայի հաշիվների կասեցման հետ կապված, կարող եք հայցել տվյալ կազմակերպությունների աջակցությունը, որոնց ծառայություններից է նաև հաշվի անվտանգության ապահովումը։

Ապակապել հաշիվները՝ սարքերից

Երբեմն իմաստ ունի էլ.հաշիվը սարքից ապակապել, որպեսզի սարքն առգրավելու դեպքում հնարավոր չլինի ստանալ դրա հետ կապված էլ.հաշվի մեջ գրանցված կարևոր տվյալները։ Հաշիվը սարքից անջատելու համար հետևեք մեր ուղեցույցին։

Չմոռանաք էլ.սարքից ապակապել նաև բանկի օնլայն հաշիվները։

Փոխել գաղտնաբառը

Եթե ​​որոշեք չփակել կամ կասեցնել հաշիվները, այնուամենայնիվ կարող է օգտակար լինել փոխել դրանց գաղտնաբառերը։ Հրահանգները կգտնեք այստեղ։

Կարող եք նաև միացնել երկգործոն նույնականացումը, որը կբարելավի կալանավորի հաշիվների անվտանգությունը։ Սա անելու համար համապատասխան հրահանգներն՝ այստեղ։

Եթե ​​նույն գաղտնաբառը օգտագործվում է երկու կամ ավելի հաշիվների համար, փոխեք այդ բոլոր հաշիվների գաղտնաբառերը, քանի որ դրանք բոլորը միանգամից կարող են վտանգվել։

Այլ խորհուրդներ գաղտնաբառ փոխելիս

  • Օգտագործեք գաղտնաբառի կառավարիչ (օրինակ՝ KeepassXC), գաղտնաբառերը հետագայում վերականգնելու կամ ազատ արձակվելուց հետո դրանք կալանավորին փոխանցելու համար։
  • Ազատ արձակվելուց անմիջապես հետո կալանավորին փոխանցեք նոր գաղտնաբառերը և վերադարձրեք նրան իր հաշիվների սեփականության լիարժեք իրավունքները։

Ապակցել էջը էլ.թղթապանակներից և հեռացնել էլ.խմբերի անդամակցությունները

Եթե ​​կալանավորը պատկանում է որևէ խմբի (օրինակ՝ Facebook-ում, WhatsApp-ում, Signal-ում կամ Wire-ում) կամ ունի մուտք ընդհանուր թղթապանակներ, ապա դա կարող է կալանավորող իշխանությունների համար այդ խմբերի զրույցներն ու թղթապանակների պարունակությունը հասանելի դարձնել։ Կախված ինֆորմացիայի գաղտնիությունից, միգուցե արժե կալանավորին հեռացնել որոշ խմբերից և փակել նրա մուտքը հանրային թղթապանակներ։

Ինչպես հեռացնել խմբի անդամակցությունը տարբեր էլ.հաղորդակցման միջոցներում.

  • WhatsApp
  • Telegram
    • iOS. մասնակիցներին կարող է հեռացնել խմբի ստեղծողը, բացելով խմբի կարգավորումներն ու սահեցնելով ձախ այն օգտատիրոջ հաշիվը, ում ցանկանում է հեռացնել։
    • Android. Հպեք մատիտի պատկերակին։ Ընտրեք «Անդամներ», ապա հպեք երեք կետերին այն անդամի անվան կողքին, ում ցանկանում եք հեռացնել, և ընտրեք «Հեռացնել խմբից»։
  • Wire
  • Signal

Ինչպես կասեցնել հաշվետիրոջ մուտքը՝ էլեկտրոնային թղթապանակ.

Վեբ հոսքի մաքրում

Որոշ դեպքերում կարող է անհրաժեշտ լինել կալանավորի սոցիալական մեդիայի էջերից կամ նրա էլ.հաշվին հղող այլ նորությունների հոսքերից հեռացնել ինչ-որ հրապարակումներ, եթե այդ հրապարակումները կարող են վկայել նրա անձի դեմ կամ շփոթություն ու կոնֆլիկտ ստեղծել կալանավորի համայնքում՝ վարկաբեկելով այն։

Որոշ ծառայություններից հրապարակումներ ջնջելը բավականին պարզ է։ Twitter-ի, Facebook-ի և Instagram-ի ուղեցույցները ներկայացված են ստորև։ Նախքան որևէ բան ջնջելը, նախ համոզվեք, որ այն մեկ այլ տեղ ապահով կրկնօրինակել եք։ Դա ձեզ կարող է հետագայում պետք գալ որպես օրինական ապացույց։

Ջնջել վնասակար առցանց կապերը

Առցանց տվյալները, որտեղ առկա են ձերբակալվածի անունը և որոնց կարող են բացասական ազդել նրա կամ նրա համայնքի վրա, արժե ջնջել, եթե դրա ջնջելն ավելի մեծ վնաս չի հասցնի կալանավորին։

  • Ցուցակ կազմեք այն առցանց տարածքների և տվյալների, որոնք պետք է հեռացվեն կամ փոխվեն։
  • Եթե ​​հայտնաբերել եք հրապարակումներ, որոնք պետք է հեռացվեն կամ փոխվեն, կարող եք դրանք առաջին հերթին կրկնօրինակել և ապա շարունակել՝ կոնտենտը ջնջելով կամ դրա հեռացումը հայցելով։
  • Մտածեք, թե արդյոք կալանավորի անունը որոշ տեղերից հեռացնելը նրա կարգավիճակի վրա հակառակ ազդեցություն չի ունենա. (օրինակ՝ հեռացնելով կալանավորի անունը ինչ-որ կազմակերպության անձնակազմի ցուցակից կարող է պաշտպանել այդ կազմակերպությանը, բայց միևնույն ժամանակ կարող է կալանավորին զրկել հիմքերից, իր՝ այդ կազմակերպությունում աշխատելու փաստը հաստատելիս)։
  • Եթե մուտք ունեք համապատասխան էջերին և կայքերին, հեռացրեք այդ տեղերից զգայուն ինֆորմացիան։
  • Եթե հնարավորություն չունեք տվյալ հարթակներ մուտք գործելու, հայցեք դրանց ադմինիստրատորներին, որպեսզի զգայուն ինֆորմացիան հեռացնեն։
  • Այստեղ կգտնեք հրահանքներ, թե ինչպես հեռացնել զգայուն կոնտենտը Google ծառայություններից։
  • Ստուգեք, թե արդյոք այն կայքերը, որտեղից պատրաստվում եք բովանդակությունը ջնջել, Wayback Machine-ով կամ Google Cache-ով չեն պահուստավորվել։ Եթե պահուստավորվել են, ապա այդ պատճենները նույնպես պետք է ջնջվեն։

Օնլայն բանկային հաշիվներ

Հաճախ բանկային հաշիվները հասանելի և կառավարելի են օնլայն։ Այնուամենայնիվ, սովորաբար օնլայն հաշվից գործարք կատարիս, կամ անգամ պարզապես այդ հաշիվ մուտք գործելիս, անհրաժեշտ է հաշվեհամարի հետ կապված բջջային սարքի թույլտվությունը։ Կալանավորի երկար ժամանակ բանկային հաշիվ մուտք չգործելը կարող է ազդել նրա ֆինանսական կարգավիճակի կամ հետագայում հաշվեհամար մուտք գործելու արտոնության վրա։ Այս դեպքերում.

  • Ապակապեք բռնագրավված էլ.սարքերը կալանավորի բանկային հաշվից։
  • Դեռ գործընթացի վաղ շրջանում կալանավորի կողմից իր բանկային հաշիվը կառավարելու թույլտվություն և լիազորություն ստացեք (նրա հարազատների համաձայնությամբ)։

Վերջնական առաջարկներ

  • Հիշեք բանտարկյալին վերադարձնել իր թվային բոլոր հարթակների սեփականությունը՝ նրա ազատ արձակվելուց հետո։
  • Ընթերցեք այս առաջարկները՝ “կորցրել եմ իմ էլ.սարքը” բաժնում, որը կօգնի հասկանալ, թե ինչպես վարվել առգրավված էլ.սարքերի հետ, երբ դրանք ետ ստանաք իշխանությունների կողմից։

Ավելին՝ այն մասին, թե ինչպես գործել, երբ ձեր ծանոթին բանտարկել են.