Ես կորցրել եմ տվյալներս

Թվային տվյալները կարող են լինել անկայուն ու տարբեր պատճառներով կարող են կորել։ Սարքերի ֆիզիկական վնաս, հաշիվների դադարեցում, սխալ ջնջում, ծրագրային ապահովման թարմացումներ և ծրագրային ապահովման խափանումներ. այս ամենը կարող են հանգեցնել տվյալների կորստի։ Երբեմն հնարավոր է, որ ոչինչ էլ չի կորել, այլ պարզապես տեղյակ չեք, թե ինչպես է աշխատում ձեր պահուստային համակարգը/մոռացել եք ձեր մուտքային կամ այլ տվյալները գտնելու/վերականգնելու ձևերը։

Թվային առաջին օգնության հավաքածուի այս բաժնում կօգնենք ձեզ ախտորոշել, թե ինչպես եք կորցրել տվյալները և գտնել դրանք վերականգնելու հնարավոր տարբերակները։

Այս բաժնում կենտրոնանում ենք սարքի ներսում պահված տվյալների վրա։ Օնլայն կոնտենտի և մուտքի տվյալների վերականգնման համար կարող եք այցելել DFAK-ի «Չեմ կարողանում մուտք գործել իմ էջ» ենթաբաժինը։

Գնանք առաջ՝ միասին ձեր խնդրի բնույթը հասկանալու և հնարավոր լուծումներ գտնելու համար։