Դուք առցանց ոտնձգությունների թիրա՞խ եք դարձել

Համացանցը, հատկապես սոցիալական մեդիայի հարթակները, դարձել են քաղաքացիական հասարակության անդամների և կազմակերպությունների՝ հատկապես կանանց, ԼԳԲՏՔԻԱ+ անձանց և այլ մարգինալացված խմբերի համար, արտահայտվելու ու իրենց ձայնը լսելի դարձնելու կարևոր տարածքներ։ Միևնույն ժամանակ, այդ նույն տարածքներում, այս խմբերը հաճախ թիրախավորվում են իրենց տեսակետներն արտահայտելու համար։ Առցանց բռնությունն ու չարաշահումը կանանց, ԼԳԲՏՔԻԱ+ անձանց և շատ այլ մարդկանց զրկում են իրենց հավասար, ազատ ու առանց վախի արտահայտվելու իրավունքից։

Առցանց բռնությունն ու չարաշահումը կարող են տարբեր ձևերով արտահատվել։ Ոտնձգողներին հաճախ ապավինում է իրենց օնլայն անձեռնմխելիությունը։ Շատ երկրներում այս զգացումը հիմնված է ոտնձգությունների դեմ օրենքների բացակայության վրա։ Սովորաբար այս մարդկանց բախտը բերում է, քանի որ ոտնձգության դեմ պաշտպանական ռազմավարություն մշակելը հեշտ չէ։ Կարևոր է հասկանալ ձեզ ուղղված ոտնձգության տեսակը, որոշելու համար հետագա քայլերը։

Թվային առաջին օգնության հավաքածուի այս բաժինը կուղղորդի ձեզ մի քանի հիմնական քայլերով, հասկանալու համար, թե ինչպիսի հարձակման եք ենթարկվել, և պլանավորելու համար, թե ինչպես պաշտպանվել դրա դեմ կամ թե ինչպես գտնել թվային անվտանգության օգնության հարթակ, որը կկարողանա ձեզ աջակցել։

Եթե դուք առցանց ոտնձգությունների թիրախում եք, առաջարկում ենք նախ կարդալ թե ինչպես հոգ տանել ձեր մասին և թե ինչպես փաստաթղթավորել հարձակումները։ Այնուհետև հետևել այս հարցաշարին՝ խնդրի բնույթը հասկանալու ու հնարավոր լուծումներ գտնելու համար։