Ես հայտնվել եմ զրպարտչական արշավի թիրախում
Երբ ինչ-որ մեկը միտումնավոր ստեղծում և տարածում է կեղծ, շահարկված կամ ապակողմնորոշող տեղեկատվություն՝ որևէ մեկի հեղինակության հետ խաղալու կամ նրան վնաս պատճառելու նպատակով, դա կոչվում զրպարտչական արշավ։ Այս արշավները կարող են լինել թե՛ պետական, թե՛ մասնավոր, և ուղղված լինել անհատների կամ կազմակերպությունների, որոնք ունեն որոշակի հանրային ազդեցություն։
Թեև սա նոր երևույթ չէ, թվային միջավայրն այնուամենայնիվ մեծացնում է հարձակման մասշտաբն ու արագությունը՝ խորացնելով դրա ազդեցությունը։
Զրպարտության քարոզարշավները կարող են տարածել ինֆորմացիա, որը «սրում է գենդերային անհավասարությունը, խթանում է հետերոնորմատիզմը և խորացնում է սոցիալական անհավասարությունը» [1] կանանց ու ԼԳԲՏՔԻԱ+ անհատների համար։
Թվային առաջին օգնության հավաքածուի այս բաժինը ձեզ կուղեկցի մի քանի հիմնական քայլերով, որոնք կօգնեն ճիշտ արձագանքել զրպարտչական քարոզարշավին։