Կարծում եմ, որ ինձ հետապնդում են

Վերջերս ականատես եղանք քաղաքացիական կազմակերպությունների ու ակտիվիսների դեմ հետապնդման բազմաթիվ դեպքերի. սկսած քաղաքացիական կազմակերպությունների աշխատողների հետապնդումից ստալկերական ծրագրերի միջոցով, վերջացրած զանգվածային պետական հետապնդումներով՝ ակտիվիստների ու լրագրողների դեմ ուղղված լրտեսական ծրագրերով։ Հաշվի առնելով հետապնդման ամենատարբեր միջոցների ու նախադեպերի սպեկտրը, անհնար է անդրադառնալ բոլոր նման դեպքերին՝ հատկապես շտապ օգնության ուղեցույցում։

Այս բաժնում կդիտարկենք թվային ոլորտում հաճախ հանդիպող արտակարգ իրավիճակներից մի քանիսը՝ կապված օգտատերերի սարքերի ու առցանց հաշիվների հետապնդման հետ։ Եթե չկա խնդրի շտապ-իրագործելի լուծում, ապա կփորձենք գտնել, թե որտեղից կարող եք օգնություն ստանա;։

Առաջին նկատառում. Դեպքեր, որոնց այս ուղեցույցում չենք անդրադառնա.

  • Ֆիզիկական հետապնդում. եթե վախենում եք, որ ձեզ ֆիզիկապես հետևում են և աջակցության կարիք ունեք, կարող եք դիմել կազմակերպությունների, որոնք զբաղվում են մարդու ֆիզիկական անվտանգությամբ։
  • Հասարակական, կորպորատիվ և մասնավոր տարածքներում մեծ մասշտաբի հետապնդումների, օրինակ՝ CCTV տեսախցիկների միջոցով մարդկանց հետևելուն։
  • Ինտերնետային կապից անկախ սարքավորումների խափանումների ու «բագեր»ի։

Երկրորդ նկատառում. Հաշվի առեք, որ մեր դարում բոլորն են որոշ չափով հսկվում.

  • Բջջային հեռախոսի ենթակառուցվածքը նախագծված է մեր մասին հսկայական քանակությամբ տվյալներ հավաքելու համար, որոնք հասանելի են որոշ մարմինների։ Այդ տվյալները տրամադրում են մեր մասին այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են՝ մեր գտնվելու վայրը, կոնտակտների ցանցը և այլն։
  • Օնլայն ծառայությունները՝ ինչպիսիք են սոցիալական ցանցերը և էլ.փոստի մատակարարները մեր մասին նույնպես հավաքում են մեծ քանակությամբ ինֆորմացիա։ Այդ ինֆորմացիան կարող են օրինակ օգտագործվել, որպեսզի ստանանք մեր գրառումների կամ նույնիսկ անհատական հաղորդագրությունների հիման վրա հատուկ ընտրված գովազդներ։
  • Տարբեր երկրներ գնալով փոխկապակցում են իրենց հետապնդման համակարգերը։ Այսպիսով՝ մեր մասին ինֆորմացիան հաճախ կիսվում է տարբեր պետական հաստատությունների միջև, թույլ տալով ստեղծել մեր թվային «պրոֆիլը»։ Այս տվյալները Հաճախ ստացվում են հարկային կամ առողջապահական հարցաշարերից։

Զանգվածային հետապնդման այս օրինակները, ինչպես նաև թիրախավորված գործողությունների բազմաթիվ նախադեպերը, ստեղծում են մարդկանց (հատկապես ակտիվիստների) մոտ, հետապնդված լինելու տպավորություն։ Սա կարող է հանգեցնել պարանոիայի և ազդել իրական սպառնալիքներին դիմակայելու մեր հուզական կարողության վրա։ Կան սակայն կոնկրետ դեպքեր, երբ, կախված մեր ռիսկային պրոֆիլից, կատարած աշխատանքի բնույթից ու հնարավոր հակառակորդների ունակություններից, կարող ենք իսկապես հիմնարար կասկածներ ունենալ, որ մեզ հետևապնդում են։ Եթե դա այդպես է, ապա շարունակեք կարդալ։

Երրորդ նկատառում. Հետապնդման բազմաթիվ սխեմաներ (հատկապես առավել նպատակայինները), սովորաբար քիչ հետքեր են թողնում։ Սա դժվարեցնում է ստալկինգի հայտնաբերումը՝ երբեմն դա անհնարին դարձնելով։ Խնդրում ենք, ուղեցույցով անցնելիս, այս փաստը նկատի ունենալ։ Եթե կարծում եք, որ ձեր գործն ավելի բարդ է, կարող եք դիմել ուղեցույցի վերջում նշված կազմակերպություններին։

Վերջնական նկատառում. հետապնդման ջանքերը կարող են լինել զանգվածային կամ կենտրոնացված։ Զանգվածային հետապնդման գործողությունները սովորաբար ընդգրկում են ամբողջ պոպուլյացիաների կամ դրանց մեծ մասերին։ Այս դեպքերը սովորաբար տեխնոլոգիական հիմքով են արվում և ավելի քիչ վտանգ են ներկայացնում քան թիրախավորված ստալկինգը, որն ուղղված է անհատին կամ փոքր թվով անհատներին։ Հետապնդման համար առհասարակ պետք են հատուկ ռեսուրսներ (փող, ժամանակ, տեխնիկական ընդունակություններ)։ Դրա՛ համար է անհատի հետապնդումն ավելի վտանգավոր. դա նշանակում է, որ կան ուժեղ շարժառիթներ, անհատի հետապնդելու գործընթացի մեջ ռեսուրսներ ներդնելու համար։

Եթե կարծում եք, որ ձեզ հետապնդում են, սեղմեք «Սկսել» կոճակը, ուղեցույցը մեկնարկելու համար։