Ես կասկածելի նամակ եմ ստացել

Կասկածելի էլ.նամակներից ամենատարածվածը՝ ֆիշինգային հաղորդագրություններն են, որոնք նպատակ ունեն խաբել ձեզ՝ կորզելու համար ձեր անձնական, ֆինանսական կամ հաշիվների մուտքի տվյաները։ Դրանք կարող են խնդրել ձեզ այցելել կեղծ կայքեր կամ զանգահարել հաճախորդների սպասարկման կեղծ համարների։ Ֆիշինգի հաղորդագրությունները կարող են նաև պարունակել կցորդներ, որոնք բացելիս համակարգչում տեղադրվում են վնասակար ծրագրեր։

Եթե վստահ չեք ձեր ստացած հաղորդագրության իսկության մեջ կամ չգիտեք՝ ինչ անել դրա հետ, կարող եք օգտագործել հետևյալ հարցաշարը որպես ուղղորդող գործիք՝ իրավիճակն ախտորոշելու կամ հաղորդագրությունն արտաքին վստահելի կազմակերպությունների հետ քննարկելու համար, որոնք ձեզ կտրամադրեն նամակի մանրամասն վերլուծություն։

Կասկածելի նամակ ստանալը դեռևս չի նշանակում, որ ձեր հաշիվը վտանգված է։ Եթե կարծում եք, որ նամակը կամ հաղորդագրությունը կասկածելի է՝ մի բացեք այն։ Մի պատասխանեք հաղորդագրությանը, մի սեղմեք որևէ հղման վրա և մի ներբեռնեք որևէ հավելված։