Իմ կայքը խափանվել է. ի՞նչ է կատարվում։

Բազմաթիվ ՀԿ-ների, անկախ լրատվամիջոցների և բլոգերների լռեցնում են՝ նրանց կայքերը խափանելով կամ խեղաթյուրելով։ Այս տհաճ խնդիրը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Դրանցից են վեբկայքի անբավարար սպասարկումը, անվստահելի հոսթինգը, script-kiddie-ները, կայքում տիրող խառնաշփոթը կամ խափանման նպատավով հաքերային հարձակումը։ Թվային Առաջին օգնության հավաքածուի այս հատվածում ձեզ կուղեկցենք մի քանի հիմնական քայլերով՝ հնարավոր խնդիրներն ախտորոշելու համար, My Website is Down-ի միջոցով։

Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու ձեր կայքը կարող է խափանվել՝ սկսած վեբկայքը հյուրընկալող ընկերության տեխնիկական խնդիրներից մինչև Joomla-ի կամ Wordpress-ի նման բովանդակության կառավարման համակարգի (CMS-ի) չթարմացվելուց։ Խնդիրը և դրա հնարավոր լուծումները գտնելը կարող են դժվար լինել։ Արժե կապվել ձեր կայքի սպասարկող ընկերության և վեբ հոստինգի մատակարարի հետ ստորև նշված ընդհանուր խնդիրներն ախտորոշելուց հետո։ Եթե այս տարբերակներից ոչ մեկը ձեզ հասանելի չէ, օգնություն փնտրեք վստահելի կազմակերպությունից։

Consider

Սկզբի համար.

  • Ո՞վ է կառուցել կայքը։ Պատրաստ կլինի՞ օգնել ձեզ։
  • Այն կառուցվա՞ծ է WordPress-ով կամ այլ հայտնի CMS հարթակով։
  • Ո՞վ է ձեր վեբ հոստինգի մատակարարը։ Եթե չգիտեք, կարող եք օգտագործել WHOIS առցանց ծառայությունը՝ պարզելու համար։